ԿարևորՔաղաքական

ԱԽ քարտուղարը ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր

Մայիսի 23-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը կարևորել է անվտանգության ապահովման գործում Հայաստանի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի հետագա ընդլայնման շուրջ:                                  

Back to top button