ԿարևորՀասարակություն

Երևանի փոխքաղաքապետը հետևել է Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքներին

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. հրդեհի օջախը տարածված է եղել աղբավայրի ողջ պարագծով՝ ընդգրկելով շուրջ 20 հա տարածք:

Աշխատանքների ընթացքին տեղում հետևել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Այս հինգ օրվա ընթացքում աղբավայր է տեղափոխվել 500-600 բեռնատար հող: Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի ու կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր: Համայնքն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել նախագծի կյանքի կոչման ուղղությամբ:

Back to top button