ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը ՀԱՊԿ-ի թեմայով կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը կորոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե այն համարի «անարդյունավետ» կառույց։

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի հետ այս հարցում՝ ՀԱՊԿ-ն անվանելով հեղինակավոր և արդյունավետ կազմակերպություն։

«Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ապա, իհարկե, մենք կշարունակենք մեր երկխոսությունը մեր հայ ընկերների հետ, կխոսենք նրանց հետ ՀԱՊԿ-ի գործունեությանը մեր հետագա համատեղ մասնակցության թեմայով»,-ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովն ընդհանուր առմամբ ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը «լիազորություն ունի» մասնակից երկրների մեջ։

«Սա մի կազմակերպություն է, որը նախկինում ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում, և կազմակերպություն, որը, մեր տեսանկյունից, ունի զարգանալու ներուժ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Back to top button