ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը չի հորդորել իր որդուն հրաժարվել բողոքից

ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանը չի հորդորել իր որդուն հրաժարվել բողոքից, ինչպես այս պահին էլ պահանջում են կառավարության դեմ հավաքված ցուցարարները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործի հետ կապված հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որդին իր փաստարկներով զրկել է իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից։

«Միջադեպի ժամանակ ես Հայաստանում չէի, երբ եկա, իրավական ընթացակարգեր էին տրվել։ Երբ ես նրա հետ խոսում էի, նա ասում էր ամբողջ նպատակը, խնդիրն արդյոք այն չէ՞, որ Հայաստանում իրավական ձևերով լուծվեն հարցերը»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ պետք է արձանագրել՝ բոլոր հարցերը Հայաստանում իրավական ճանապարհով պետք է լուծում գտնեն։

«Նա ինձ ասաց, որ, իր ընկալմամբ, սա է եղել իմ քաղաքական պայքարի ամբողջ նպատակը և իմաստը, որից հետո ես չունեմ որևէ փաստարկ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմել»,- հավելել է Փաշինյանը։

Back to top button