ԿարևորՀասարակություն

«Թանգարանների գիշեր» միջոցառման կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով

Մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Մայիսի 20-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 21-ին՝ ժամը 01։00-ին։

Back to top button