ԿարևորՔաղաքական

Զոյա Թադեւոսյանը համոզված է, որ ՄՄ անդամակացությունն անշրջելի գործընթաց է

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Զոյա Թադևոսյանը համոզված է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումն այն մասին, որ Հայաստանի ՄՄ անդամակացությունն անշրջելի գործընթաց է, համապատասխանում է իրականությանը. ՀՀ տնտեսության 70 տոկոսը Ռուսաստանի տնօրինության տակ է, ու այլ բան կարծելը մանկամտություն է ՝ ասել է ՀԱԿ ներկայացվուցիչը: Տեսակետը կիսում է նաև ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: ԲՀԿ ու ՀԱԿ ներկայացուցիչներն այսօր խոսել են ներքաղաքական իրողությունների մասին ՝ չշրջանցելով արտաքին քաղաքական զարգացումները:

ՄՄ անդամակցությունն, այո, անշրջելի է, քանի դեռ աշխարհը ղեկավարում են երկու գերտերություններ՝ ասում է ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը: Նա լիովին օրինաչափ է համարում Տեր — Պետրոսյանի դիտարկումն այն մասին, թե Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամկացելու գործընթացն անշրջելի է, իսկ ԵՄ անդամակցությունն ՝ անիրագործելի: Հայաստանի տնտեսության առնվազն 70 տոկոսը ռուսական ենթակայության տակ է՝ ասում է ՀԱԿ ներկայացուցիչը: Ըստ նրա՝ այս իրավիճակում Ռուսաստանին հայաստանյան իրողություններից դուրս դիտարկնելն առնվազն մանկամտություն է:

«Ռուսաստանն ուզում է Մաքսային միություն, կլինի Մաքսային միություն, ինչքան էլ այն չկայանա: ՄՄ կայացման որևէ նախադրյալ Հայաստանում չկա, ինչպես նաև չկա այն երկրներում, որոնք այսօր միավորված են»:

ՄՄ կայացման նախադրյալները Հայաստանում բացակայում են ՝ ասում է ՀԱԿ ներկայացուցիչը, բայց քանի որ խոսքը քաղաքական որոշման մասին է, ապա միությունը կկայանա: Եվ քանի որ իրավիճակը ոչ թե Տեր-Պետրոսյանի ցանկության, այլ քաղաքական հաշվարկների արդյունքն է, ապա սրա հետ պետք է հաշվի նստել՝ ասում է ՀԱԿ ներկայացուցիչը:

Ներքաղաքական կարևորության իրադարձություն ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը ո չ միայն ՀԱԿ հանրահավաքն է համարում, այլ նաև ԲՀԿ համագումարը:
«Եվ մեկում, և մյուսում վերլուծական մոտեցումներով ի ցույց էին դրվում այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն»:

Եվ բնականաբար, հանրահավաքում հնչած հիմնական համեմատության մասին . Տեր-Պետրոսյանի կողմից Իվանիշվիլի -Ծառուկյան համեմատությունը շարունակում է քննարկվել: Զոյա Թադևոսյանը նաև հեգնանքով է արձագանքում այդ համեմատությունը քննադատողներին. այո Իվանիշվիլին ու Ծառուկյանը դիմագծերով նման չեն՝ ասում է ՀԱԿ ներկայացուիչը ու նաև հորդորում ՝ այդքան դետալացված մի պատկերացրեք համեմատությունը:

Ինչ վերաբերում է Մայդանի հետ հայաստանյան իրավիճակի համաեմատությանը կամ զուըգահեռներին: Թե’ Վարդան Բոստանջյանը, թե’ Զոյա Թադևոսյանը համեմատության եզրեր առայժմ չեն տեսնում:

Back to top button