ԿարևորՀասարակություն

Աշոտ Փաշինյանի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, հաղորդում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նա տեղեկացնում է, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։

«Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»,- գրել է Աբրահամյանը:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հաստատել էր, որ հաղորդում է ստացել Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին:

Back to top button