ԿարևորՀասարակություն

Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչներ է տեղադրել ՀՀ միջպետական ճանապարհներին։ Երթևեկության ինտենսիվությունն այուսհետև կչափվեն նաև Մ-7 ավտոճանապարհի 4-րդ կմ-ում (Նալբանդի թունելի մոտ) և Մ-5 ավտոճանապարհի 15-րդ կմ-ում (Զվարթնոց բնակավայրի մոտ) տեղադրված հաշվիչներով։

Առցանց աշխատող հաշվիչներ են գործում նաև ՀՀ 4 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (Մ-2, Մ-3, Մ-4, Մ-6) 5 կետերում։ Այսպիսով՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժին ճանապարհների ինտենսիվության վերաբերյալ տեղեկատվություն կստանա ՀՀ 5 միջպետական ճանապարհների 7 տեղամասերից։

Ավտոճանապարհների ինտենսիվության ցուցանիշները պահպանվում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տվյալների բազայում։ Դրանք անհրաժեշտ են HDM-4 տնտեսագիտական վերլուծական մոդելով մշակվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի, ինչպես նաև հիմնանորոգվող և նոր կառուցվող ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար:

Back to top button