ԿարևորՀասարակություն
Ստեփանավանի տեսարժան վայրերի ցուցահանդես՝ Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում
Ստեփանավանի վերանվանման 100-ամյա հոբելյանին է նվիրված Երևանի մետրոպոլիտենի Երիտասրդական կայարանում ներկայացված Ստեփանավանի տարածաշրջանի տեսարժան վայրերի, հուշարձան-կոթողների, Լոռվա բնության չքնաղ անկյունների լուսանկարների ցուցահանդեսը:
Բացի լուսանկարներից, դիտորդները հնարավորություն կունենան ինֆորմացիոն նյութի միջոցով ծանոթանալու Ստեփանավան քաղաքի պատմությանը:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 5-ը:
Նախաձեռնությունը՝ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի: