Միջազգային

ԵՄ-ն դադարեցրել է վիզաների դյուրացման շուրջ բանակցությունները ՌԴ–ի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի՝ հինգշաբթի օրը Բրյուսելում արված հայտարարության համաձայն՝ ԵՄ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման, նոր բազային համաձայնագրի և Սոչիում G8 գագաթնաժողովի մասնակցության նախապատրաստման աշխատանքների շուրջ ընթացող բանակցությունները: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:

Եվրոպական խորհրդի նախագահն ավելացրել է, որ ԵՄ-ն աջակցում է Սոչիում G8 գագաթնաժողովի մասնակցության նախապատրաստման աշխատանքների դադարեցման առիթով առանձին երկրների՝ ավելի վաղ ընդունած որոշումանը:

Back to top button