ԿարևորՄիջազգային

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին, այն կանցկացվի մայիսի 28-ին։

«Մեր կազմակերպությունը, ելնելով ստեղծված իրավիճակից, երբ ոչ մի թեկնածու չի հավաքում ձայների 50%-ը, որոշել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել մայիսի 28-ին, կիրակի օրը։ Սա առաջին անգամ կլինի Թուրքիայի պատմության մեջ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Եները։

Նրա խոսքով, ժամը 15.15-ի դրությամբ (տեղական ժամանակով) Էրդողանը ստացել է ձայների 49,51%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44,88%, Օգանը՝ 5,17%, մինչդեռ արտասահմանում քվեարկած ավելի քան 35000 ընտրողների քվեաթերթիկների արդյունքները դեռ չեն հաշվվել։

Թուրքիայի ընտրատեղամասերի ձայների հաշվարկն ավարտվել է 100%-ով։

Back to top button