ԿարևորՀասարակություն

Համայնքային մանկապարտեզներում նախատեսվում է ներդնել երկարօրյա ծառայություն

Համայնքային մանկապարտեզներում նախատեսվում է ներդնել երկարօրյա ծառայություն, ինչն աշխատող ծնողներին հնարավորություն կտա երեխաներին վերցնել աշխատանքային ժամերից հետո: Թե որ ծառայությունը ինչ սկզբունքով կմատուցվի՝ հավելյա՞լ վճարով, թե՞ այլ տրամաբանությամբ, քաղաքային իշխանությունը դեռ կքննարկի: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է նաև փոխել մեթոդաբանությունը: 

«Մեզ մոտ կրթության որակին առնչվող բազնաթիվ հարցեր կան: Անկախ այն բանից,  որ մանկապարտեզների աշխատանքի կազմակերպչական դերը Երևանի քաղաքապետարանինն է, բովանդակային իմաստով, կարծում եմ, մի փոքր ակտիվ կարող ենք լինել, աշխատել ԿԳՄՍ նախարարության հետ և  որպես առաջնային օղակ ներկայացնել բովանդակությունը լրամշակելու մեր առաջարկները: Այս առումով կարելի է մեր համակարգում ներդնել նաև մասնավոր մանկապարտեզների հաջողված  փորձը»,-նշել է փոխքաղաքապետը:  

Back to top button