ԿարևորՄիջազգային

Քըլըչդարօղլուն կողմնակիցներին կոչ է արել արթուն մնալ և սպասել քվեարկության արդյունքներին

Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ում իր կողմնակիցներին կոչ է արել չքնել և չլքել ընտրատեղամասերը։

Ըստ Anadolu գործակալության` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների ավելի քան 50%-ը, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ ավելի քան 43%-ը՝ քվեատուփերի գրեթե 75%-ի քվեաթերթիկները մշակելուց հետո։ ANKA գործակալությունը փոքր-ինչ այլ տեղեկություններ է տալիս. գործակալության տվյալներով՝ խոսքը երեք տոկոս տարբերության մասին է՝ Էրդողանն ունի 48,5%, նրա մրցակիցը՝ 45,7%։

Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը ավելի վաղ մեղադրանքներ էին հնչեցրել Anadolu լրատվական գործակալության հասցեին՝ պնդելով, որ գործակալության հրապարակած արդյունքները ճշգրիտ չեն։

«Մեր կուսակցությունից դիտորդներն ու ընտրական հանձնաժողովների անդամները պետք է մնան տեղում: Ժողովուրդ, մենք այս գիշեր չենք քնի: Զգուշացնում եմ Բարձրագույն ընտրական հանձնաժողովին. դուք պարտավոր եք տվյալներ տրամադրել մարզերի մասին»,- գրել է Քըլըչդարօղլուն Twitter-ում:

Back to top button