ԿարևորՔաղաքական

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները պայծառ ապագա ունեն. Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերային հարաբերությունները փայլուն ապագա ունեն, թեև կան զգայուն պահեր, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դրանք շարունակվում են զարգանալ որպես գործընկերություն, առաջադեմ գործընկերային, հատուկ հարաբերություններ, որոնք ունեն խորը պատմական արմատներ։
Համոզված ենք, որ դրանց փայլուն ապագա է սպասվում։ Իհարկե, կան որոշակի զգայուն պահեր»,-ասել է Պեսկովը «Ռոսիա 1» ալիքով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ։

Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրերի իրականացումը թույլ կտա կարգավորման հասնել Հարավային Կովկասում, ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն որպես իրավիճակի կարգավորման հիմք, կարծում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը, գիտեք, լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ, մենք ելնում ենք նրանից, որ դրանք դեռևս անվիճելի հիմք են կարգավորման համար։ Եվ կարգավորման հասնելու համար մենք պետք է գնանք երեքի համար ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհով»,- ասել է նա։

Back to top button