ԿարևորՀասարակություն

ՄԻՊ–ի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու նախօրեին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին։

«Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են զինծառայողների առողջական վիճակին, նրանց տրամադրվող բժշկական օգնությանը։ Այցի շրջանակում առանձնազրույցներ են անցկացվել վիրավորում ստացած զինծառայողների, այդ թվում՝ նրանց ընտանիքների անդամների հետ, ինչպես նաև քննարկվել նրանց հուզող հարցերը»,– ասված է հաղորդագրությունում։

Back to top button