ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը․ ուղիղ

Լիվերպուլում մեկնարկել է «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։

Հայաստանը ներկայացնող Բրյունետը՝ իր «Future lover» երգով ելույթ կունենա 2-րդ համարի ներքո: Նրա օգտին քվեարկելու համար հարկավոր է 02 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար գործում է 1004 համարը:

Եզրափակչի ուղեգիր կնվաճեն 16 երգերից 10-ը:

Երկրորդ կիսաեզրափակչին մասնակցող երկրներն են՝ Դանիա, Հայաստան, Ռումինիա, Էստոնիա, Բելգիա, Կիպրոս, Իսլանդիա, Հունաստան, Լեհաստան, Սլովենիա, Վրաստան, Սան Մարինո, Ավստրիա, Ալբանիա, Լիտվա, Ավստրալիա։

Եզրափակիչը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 13-ին։

Առաջին կիսաեզրափակիչը տեղի էր ունեցել մայիսի 9-ին։ Եզրափակիչ էին անցել Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան և Նորվեգիան։

Back to top button