ԿարևորՀասարակություն

Երկրաշարժ Թուրքիա-Իրան սահմանին․ այն զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.59⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Երևան քաղաքից 65 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 2-3 բալ, Կոտայքի մարզում՝ 2-3 բալ, Արարատի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Back to top button