ԿարևորՀասարակություն

Բարձր գնահատական՝ բարձր աշխատավարձ․ ԶՈւ-ն կատեստավորվի եռաստիճան համակարգով

Եթե զինվորական պաշտոնյայի «գնահատականը» «անբավարար» չէ, ապա նա կարող է կրկնակի բարձրացած աշխատավարձ ստանալ։ Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց ատեստավորման նոր համակարգ ներդնելու՝ պաշտպանության նախարարի առաջարկը։ Նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է՝ ինչ հավելավճարներ է նախատեսված ատեստավորումը հաղթահարող զինվորականների համար։

«Առաջարկվում է սպայական կազմի հավելավճարի չափերը սահմանել «գերազանցի» դեպքում 470 հազար դրամ, «լավ» գնահատականի դեպքում՝ 420 հազար դրամ, «բավարար»-ի դեպքում՝ 230 հազար դրամ հավելավճար։ Մյուս կազմերի հավելավճարների չափերն են․ «գերազանց»՝ 395 հազար դրամ, «լավ»՝ 345 հազար դրամ և «բավարար»՝ 205 հազար դրամ»։

Սա տեղի կունենա, եթե զինվորականը առաջարկվող թեստի բավարար հարցերին ճիշտ պատասխաններ տա։ 21 սխալ պատասխանը կգնահատվի անբավարար, 30-34 ճիշտ պատասխանի դեպքում՝ բավարար, 35-44-ի դեպքում՝ լավ, իսկ 45-ից ավելի հարցերի ճիշտ պատասխանած զինվորականները գերազանց գնահատականի կարճանանան։

«Մաքուր աշխատավարձը նշենք․ դիցուկ՝ շարքային կազմը ատեստավորման բավարար գնահատական ստանալու պարագայում մարտական հերթապահությունը ներառյալ կստանա 321 910 դրամ, լավի դեպքում 430 910 դրամ, և գերազանցի դեպքում 470 910 դրամ։ Սա շարքային կազմի ամենաբարձր կոդն է, մենք ունենք նաև ավելի ցած կոդեր, բայց միջին յմիավորն ենք հանել, օրինակ Գնդապետը բավարար գնահատանաի դեպքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասում կստանբա  737 760 դրամ, գերազանցի դումք 923 260 դրամ»։

Կառավարությունն, ըստ էության, վերանայում է ավելի վաղ ընդունած որոշումը․ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը սահմանվել էին դեռ փետրվարին, բայց նախնական քննարկումները ցույց են տվել, որ  անհրաժեշտ է ունենալ գնահատման եռաստիճման համակարգ:

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է՝ բանակը գնում է կադրային քաղաքականության, անձնակազմի որակների բարելավման ճանապարհով։

«Եթե նախկինում շեշտը դրված էր սննդի, հանդերձանիք վրա, ապա այսօր ընդհանրապես դրա մասին չի խոսվում, որովհետև վերջիվերջո հասկացվեց, որ սնունդ փոխելով և հանդերձանքի վրա այդքան կենտրոնանալով դու չես կարող մարտունակությունը բարձրացնել բանակում։ Սկսած ԶՈւ-ում կանանց ներգրավմամբ, ժամկետային զինծառայողների համար զինվորական գործը ավելի հրապուրիչ դարձնելուց, նաև բանիմաց սպաներին ԶՈւ-ում պահելու քաղաքականությունից այսօր փորձ է կատարվում ԶՈւ-ն թարմացնել ու այնտեղ բերել հասարակության ինտելեկտուալ հատվածը»։

Հասարակությունը նկատում ու արձագանքում է ցանկացած փոփոխության՝ նշում է ռազմական փորձագետը։ Այսպես, ակտիվ քննարկվեց նախորդ տարվա օգոստոսին առաջարկված այն մեխանիզմը, որով զինծառայողը կարող էր 4.5 ամիս ծառայությունից հետո 24 միլիոն դրամ վճարել և ծառայությունից վաղաժամ ազատվել, վերջին շրջանում էլ ակտիվ է կանանց, այսպես կոչված, «կամավոր պարտադիր» ծառայությունը․

«Կարծեմ այդպես էլ առաջինը չընդունվեց, որովհետև այն  բավականին խնդրահարույց էր, բանակը դառնում էր աղքատների բանակ, կարծում եմ դա կյանքի չկոչվեց։ Ինչ վերաբերում է կանանց, ապա դա նորություն չի, և մեր ԶՈՒ-ում կանայք նեկայացված են, պարզապես շեշտը դրված է կանանց ներգրավվածությանը այլ ստորաբաժանումներում։ Եվ ընդհանրապես, մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ իրականում կանանց ներկայացվածությունը բանակում շատ կարևոր է ոչ միայն մարտավարական, ռազմավարական առումով, այլ նաև ուղիղ միջանձնայիան հարաբերություների կարգավորման առումով»։

Հովհաննիսյանն ասում է բնական է, որ ցանկացած փոփոխություն դժվարությամբ է համաձայնություն ստանալու։ Ատեստավորմանը հաջորդող աշխատավարձերի բարձրացումը, սակայն, առաջին հայացքից բուռն արձագանքի չի արժանանա․

«Վերջին 1 տավա ընթացքում՝ 2022-ի մայիսից կարծես թե բանակում տեղի ունեցող բարեփոխումները, վերափոխումները մեծ մասամբ դրական միտումի վրա են։ Ես դրական եմ գնահատում շատ փոփոխութուններ, բայց, իհարկե կան բացառությունների։ Դրանցից մեկը գումար տալ և չծառայելն էր»։

Զինծառայողների ատեստավորումը նախատեսվում է անցկացնել հունիս ամսվա ընթացքում։ Նախագծի հիմնավորումից տեղեկանում ենք, որ այժմ իրականացվում են համապատասխան զինծառայողների ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի բարձրացման ինտենսիվ աշխատանքներ։

Back to top button