ԿարևորՔաղաքական

Մենենդեսը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսն ասել է, որ Ադրբեջանի նախագահը հումանիտար ճգնաժամ է ստեղծել Արցախում՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ։

«Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից 150 օր անց պարզ է, որ Ալիևը հումանիտար ճգնաժամ է ստեղծում և էլեկտրաէներգիան անջատում է կարևոր ենթակառուցվածքների համար»,-Թվիթերի իր էջում գրել է Մենենդեսը։

«Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների համար պատժամիջոցները պետք է լինեն սեղանի վրա, որպեսզի ճնշում գործադրենք Լաչինի միջանցքը բացելու համար»,-հավելել է նա:

Back to top button