ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի ուղղությամբ. հայկական կողմն ունի երկու վիրավոր

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր:

Ժամը 07:20-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Back to top button