![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2023/05/346041672_1301116647107481_4144166128047690336_n-scaled.jpg)
Մայիսի 9-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Ռազմաարդյունաբերական կոմիտեի պատվիրակությունները մասնակցել են Հունաստանի պաշտպանության և անվտանգության «DEFEA 2023» միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվում է Սպատայի «Metropolitan Expo» ցուցահանդեսային կենտրոնում, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությ
«DEFEA»-ն կարևոր հարթակ է միջազգային շփումների, արդյունաբերական համագործակցության և պաշտպանության և անվտանգության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիական զարգացումների մասին տեղեկատվության փոխանակման համար։ Ցուցահանդեսին մասնակցում են համաշխարհային պաշտպանական արդյունաբերության խոշորագույն ընկերություններ, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոններ և հաստատություններ, որոնք ձևավորում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընթացող զարգացումները։
![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2023/05/346270879_3536630083276415_2338080430591875050_n-1024x683.jpg)
![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2023/05/346066982_2289162114600336_5356763640464625355_n-1024x683.jpg)
![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2023/05/346053896_205786505567937_3882339174280688907_n-683x1024.jpg)
![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2023/05/346056770_1976374359372108_361186066097277711_n-683x1024.jpg)
![](https://hy.armradio.am/wp-content/uploads/2023/05/346066087_939728417354100_6089115719726757084_n-1024x683.jpg)
Ցուցահանդեսին բազմաթիվ երկրների մասնակիցներ ներկայացնում են պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային շուկայի վերջին զարգացումները՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ պաշտպանական համակարգերի զարգացումը շարժիչ ուժ է թե՛ տեխնոլոգիական առաջընթացի, և թե՛ տնտեսական զարգացման համար։ Այս մասին ընդգծել է նաև Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը, որն իրականացրել է ցուցահանդեսի բացումը։
Բացման արարողությանը ներկա են եղել նաև Հունաստանի Պաշտպանության փոխնախարար Նիկոս Հարդալիասը, տնտեսական դիվանագիտության գծով արտաքին գործերի փոխնախարար Կոստաս Ֆրանգոյանիսը, ԳՇ ղեկավարը, հունական բանակի ծովային, ցամաքային և օդային ուժերի ղեկավար կազմը։
Ցուցահանդեսին մասնակցում են նաև պաշտոնական կառավարական և ռազմական պատվիրակություններ, ինչպես նաև այցելուներ մոտ 77 երկրներից: