ԿարևորՍպորտ

Բռնցքամարտի ԱԱ-ում այսօր 1/4 եզրափակիչներն են․ Հայաստանն ունի 3 մասնակից

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր 1/4 եզրափակիչներն են։ Հայաստանն ունի 3 մասնակից։

86 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Հական Կոչիի նկատմամբ։

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, որը 92 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով առավելության է հասել իրանցի Պուրիա Ամիրիի նկատմամբ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիրը մենամարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանի հետ եւ հաղթել 5:0 հաշվով։

Back to top button