Հասարակություն

«Հայատառ գրքի տպագրումը վտանգվում է ՄՄ մտնելու պարագայում»,-«Անտարես» հոլդինգի նախագահ

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

ՄՄ անդամակցելու շուրջ ընթացող քննարկումները կապված հնարավոր գնաճի վերաբերյալ շարունակվում են: Այսօր թանկացումներից խոսեց, «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշելով, որ հայատառ գրքի տպագրությունը վտանգված է Մաքսային միության անդամակցելու պարագայում, քանի որ հումքի ներկրման մաքսատուրքերին կգումարվի նաև ավելացված արժեքի հարկն` խնդիրներ ստեղծելով Հայաստանի հրատարակչական գործի զարգացման համար:

Մաքսային Միության ճանապարհային քարտեզը գծված է` նախանշված ու ծրագրված են առաջիկա անելիքները, ու մինչ պաշտոնական մասի կազմակերպումը անդամակցող երկերների հետ` բանակցություններ, փաստաթղթեր, խորհրդակցություններ, մամուլը ակտիվ սկսեց անդրադառնալ միությանն անդամակցելու պրագայում հնարավոր թանկացումներին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը պարզաբանումներ ներկայացրեց հնարավոր գնաճի վերաբերյալ, նշելով, որ այն ապրանքները, որոնք ՀՀ են ներկրվում այն երկրներից, որոնց հետո ՀՀ-ն ունի Ազատ առևտրի համաձայնագրեր, իսկ դրանք բոլորը ԱՊՀ երկրներն են, նաև՝ Վրաստանը, ՄՄ-ին անդամացելուց հետո կունենան զրո մաքսատուրք, և ՀՀ ապրանքների խումբ է նախապատրաստում, և պատրաստվում է ՄՄ-ի հետ բանակցություններ սկսել, որպեսզի ՀՀ բացառություններ ունենա, այսինքն՝ այդ ապրանքների մաքսատուրքը նույնպես զրո լինի:

«Մեր գնահատակնեերը շատ հստակ են, դեռ վեց-յոթ ամիս առաջ ենք հաշվել ու պարզել ` ինֆլյացիոն առավելագույն ճնշումը մեկ ու կես տոկոս է լինելու, դրանից բարձր չի կարող լինել»,-վստահեցրեց փետրվար ամսին էկոնոմիակյի նախարարը: Սա պաշտոնական կողմի պարզաբանումն է` գնաճի վերբերյալ: Այսօր «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը խոսելով ՄՄ-ն անդամակցելու պարագայում հրատարակչական հնարավոր խնդիրներից, մասնավորապես հայատառ գրքերի հրատարակման գների բարձրացումից, նշեց, որ մաքսատուրքի վրա կավելանա նաեւ ավելացված արժեքի հարկը դառնալով 35 տոկոս, ու մեզ կսպասվի թանկացում:

Արմեն Մարտիրոսյանի տեղեկացմամբ տպագրական որակով թուղթը ՀՀ-ն է ներկրվում Եվրոպայից, և արդեն իսկ այն թանկացել է10 տոկոսով` եվրո դրամ հարաբերակցության պատճառով, իսկ ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի գումարման դեպքում` դպրոցական դասագրքերը, որոնք կրթություն ստանալու համար ամենակարևորն են, սոցիալական վատ վիճակում գտնվող ծնողների գրպանի համար դժվարություններ կստեղծեն:

Արմեն Մարտիրոսյանի հաշվարկով, տպագիր ԶԼՄ-ներն էլ են ստիպված թանկացնելու իրենց արտադրանքը, բանախոսը փորձել է խնդիրը ներկայացնել բանակցող կողմին, որպեսզի պահպանվեն հայատառ գրքի հրատարակության շահերը:

Back to top button