ԿարևորՔաղաքական

Արցախի նախագահը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը, դրա լիցքաթափման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական կառավարման համակարգի պատասխանատուների  մասնակցությամբ:

Օրակարգում   ներառված էին հարցեր՝ լիակատար շրջափակման  պայմաններում երկրի անվտանգության ապահովման, բնակչության սոցիալ – տնտեսական կյանքի կազմակերպման և այլ ուղղություններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Նախագահ Հարությունյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ  սահմանված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում՝ Հակարի գետի կամրջին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, դրա լիցքաթափման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նախագահն անդրադարձել է փոփոխվող ներքին  ու արտաքին մարտահրավերներին և ընդգծել դրանց դիմակայման համար բոլոր ռեսուրսների համախմբման, կատարվող աշխատանքների վերագնահատման  անհրաժեշտությունը:

Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերի  վերաբերյալ  Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել   իրավասու կառույցների ղեկավարներին:

Back to top button