ԿարևորՀասարակություն

Սևանի թերակղզուց դուրս եկող տրանսպորտային միջոցները հետադարձ կկատարեն նոր բացված շրջադարձի տեղով

2023թ. մայիսի 6-ից անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սևանի թերակղզուց դուրս եկող տրանսպորտային միջոցները դեպի Երևան ընթանալու համար պետք է հետադարձ կատարեն նոր բացված շրջադարձի տեղով։

Դիլիջանից եկող մեքենաները Սևանի թերակղզի մտնելու համար շրջադարձ պետք է կատարեն նոր շրջադարձից 1կմ ներքև։

Գոյություն ունեցող շրջադարձը, որը դուրս է գալիս Սևանի թերակղզուց, այսօրվանից փակ է լինելու։ Տեղադրվելու են բազալտե եզրաքարեր և մետաղական արգելափակոցներ։

Back to top button