ԿարևորՀասարակություն

Դարբասցիները նշել են իրենց բնակավայրի տոնը

Թեպետ Դարբաս բնակավայրի վերաբերյալ հիշատակումներ հանդիպում են դեռևս Ղևոնդ Ալիշանի աշխատություններում (844թվ.), դարբասցիներն իրենց բնակավայրի տոնը նշում են 2010 թվականից, երբ բնակավայրում 3 տարվա շինարարական աշխատանքներից հետո օծվեց Սուրբ Ստեփանոս եկեղեցին։

Արդեն 13 տարի է այս օրն իրական տոնակատարության է վերածվում։

Այսօր էլ բացառություն չէր․ նախ, եկեղեցում պատարագ է մատուցվել, ապա մեկնարկել է բնակավայրի թանգարանի և արվեստի դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպված տոնական միջոցառումը։

Դարբասի տոնի կապակցությամբ բնակավայրի բնակիչներին շնորհավորելու համար Դարբասում են եղել համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, մոտակա բնակավայրերի բնակիչները։

Back to top button