ԿարևորՄշակույթ

Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Դասականներ» բաժնում և ցուցադրվելու է փառատոնի շրջանակում

Հայստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965թ.) ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Դասականներ» (Cannes Classics) բաժնում և ցուցադրվելու է փառատոնի շրջանակում։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ 2023 թվականին իրականացվել է ֆիլմի թվանշային վերականգնումը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Լատվիական «Լոկոմոտիվ կլասիկս» (Locomotive Classics) ստուդիայի կողմից։

Ֆիլմը մասնակցել է 1966 թվականի Կաննի կինոփառատոնին, ներկայացվել «Ոսկե արմավենու ճյուղի», իսկ 1967 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի։

Back to top button