ԿարևորՀասարակություն

Նեղոցի դպրոցի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող սարք

Հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար և նպաստում վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, լուսանկարահանող տեխնիկական միջոցը այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Նեղոց բնակավայրի հիմնական դպրոցին հարակից ճանապարհահատվածում, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է 2023 թվականի մայիսի 15-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Back to top button