ԿարևորՔաղաքական

Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպում կազմակերպելու քննարկումների մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ «որոշակի ծրագրեր են քննարկվում» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Առաժյմ չարժե առաջ անցնել, որոշակի ծրագրեր են քննարկվում: Երբ քննարկումներն ավարտվեն, մենք համապատասխան հայտարարություն կանենք: Առայժմ դա վաղաժամ ենք համարում»,-ուրբաթ օրը լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք ՀՀ և ՌԴ ղեկավարների միջև բանակցությունների հնարավորության մասին հարցին։

Հինգշաբթի օրը Պրահա կատարած այցի ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Մոսկվա։

Back to top button