ԿարևորՀասարակություն

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»՝ նվիրված ԵՊՀ 104 ամյակին

Մայիսի 16-ին ԵՊՀ ողջ տարածքում կմեկնարկի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 104-ամյակին։

Էքսպոն կանցկացվի ԵՊՀ ամբողջ տարածքում․ համալսարանի ֆակուլտետներն ու ինստիտուտները կներկայացնեն կրթական ծրագրերը, իսկ գործընկերները՝ աշխատանքի առաջարկներ, ինչպես նաև կընդունեն մասնակիցների ինքնակենսագրականները։
Միջոցառման շրջանակում տեղի կունենան նաև՝

• «ԲանՈՒԳործ 2023․ կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով կոնֆերանս,
• ԵՊՀ գերազանցության մրցանակաբաշխություն,
• տարատեսակ աշխատարաններ և խաղեր,
• ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած գրքերի ցուցադրում, հանդիպում-քննարկումներ ցուցադրվող գրքերի հեղինակներից շատերի հետ,
• տոնական համերգ։

Էքսպոյի կարգախոսն է․ «Երեքշաբթի օրը բանուգործդ թո՛ղ, #Արի_ԵՊՀ,
Սովորի՛ր շատ ԲԱՆ ՈՒ գտի՛ր ԳՈՐԾդ»։

Back to top button