Դպրություն

Կրթությունը՝ քաղաքացիական հասարակության կայացման կարևոր պայման․ «Դպրություն»

Սովորողների ակտիվ գործունեության, սեփական իրավունքների պաշտպանության և անհատական ամուր դիրքորոշման արդյունքում նրանք կդառնան քաղաքացիական հասարակության լիիրավ անդամներ և ի վիճակի կլինեն պատվով դուրս գալ ներկա մարտահրավերներից և պահպանել ազգային դիմագիծը:

«Հաճախ առաջին հայացքից պարզ հարցերը միշտ չէ, որ միանշանակ են ընկալվում։ Ի՞նչ է կրթությունը։ Կրթությունը հասարակության ողնաշարի կարևոր հատվածներից, ինստիտուտներից մեկն է, որտեղ տեղի է ունենում ավագ սերնդի գիտելիքների և փորձի կազմակերպված փոխանցում՝ երիտասարդ սերնդին։ Եվ իհարկե այստեղից բխող բազմաթիվ ֆունկցիոնալ բնութագրեր կան, որոնցից մեկն էլ դաստիարակությունն է։ Կրթությունը ոչ միայն ինֆորմացիա տվող երևույթ է, այլ նաև դաստիարակող։ Ժողովրդավարություն և քաղաքացիական կրթություն գործոնները սերտորեն կապված են։ Ժողովրդավարությունը ամենաշատ ազատություններ տվող կառավարման ձևն է։ Իսկ այնտեղ, որտեղ տրվում է ազատություն քաղաքացուն՝ այդտեղ պետք է զուգորդվի պատասխանատվությունը»,– ասում է ԵՊՀ դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը։

«Հանրակրթության պետական նոր չափորոշիչներում ամրագրված են այսօրվա՝ 21–րդ դարի սովորողի հմտությունները՝ կարողունակությունների տեսքով և հիմնական շեշտադրումն արված է քաղաքացիական կրթության և քաղաքացիական որակների վրա», – ասում է ԿԶՆԱԿ հիմնադրամի հասարակություն–հասարակական գիտություններ բնագավառի պատասխանատու Կարինե Հարությունյանը։

«Ավագ դպրոցում անցնում ենք հասարակագիտություն առարկան։ Աշակերտները այս առարկայով հետաքրքրված են, որովհետև հասարակագիտության յուրաքանչյուր ոլորտ փորձում է մարդու մեջ բացահայտել սերը հայրենիքի հանդեպ, բնության նկատմամբ, սովորեցնում է, թե ինչ ասել է քաղաքացի։ «Հասարակագիտություն» առարկան կարևոր է նրանով, որ սովորողին հնարավորություն է տալիս ինքնուրույն մտածելու», – ասում է Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան համար 62 ավագ դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչ Գրիգոր Փանոսյանը։

Back to top button