ԿարևորՀասարակություն

Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշները՝ Բրիտանական թանգարանում

Մայիսի 2-ին ՄԹ–ում ՀՀ դեսպան Ներսեսյանը հանդիպել է Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հետ։ Դեսպանն ուրախությամբ հայտնել է, որ Բրիտանական թանգարանին տրամադրված հայկական ցուցանմուշները կցուցադրվեն «Շքեղություն և ուժ. Պարսկաստանից Հունաստան» ցուցահանդեսում:

Քննարկվել են Հայաստանի և Բրիտանական թանգարանի միջև համագործակցության ուղիները, ինչպես նաև Բրիտանական թանգարանի՝ Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Մայիսի 3-ին դեսպան Ներսեսյանը ներկա է գտնվել «Շքեղություն և ուժ. Պարսկաստանից Հունաստան» ցուցահանդեսի բացմանը: Հավաքածուում ցուցադրված են բազմաթիվ հայկական նմուշներ՝ բերված Էրեբունի թանգարանից և Հայաստանի պատմության թանգարանից:

Back to top button