ԿարևորՄիջազգային

Կիևում հայտարարել են, որ այս գիշեր օդային տագնապի ազդանշանը հնչել է երեքուկես ժամ

Հինգշաբթի գիշերը Կիևի վրա հարվածների ինտենսիվությունը ամենաբարձրն է եղել տարեսկզբից ի վեր, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է մայրաքաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

«Հարվածների այսպիսի խիտ ինտենսիվություն քաղաքն այս տարվա սկզբից չի զգացել»,- Telegram-ի ալիքում նրան մեջբերել է վարչակազմի մամուլի ծառայությունը։

Պոպկոյի խոսքով՝ վնասների մասին տեղեկություն չի տրամադրվել։

Կիևում գիշերային օդային տագնապը տևել է երեքուկես ժամ։ Պայթյուններ են գրանցվել Կիևում և հարակից շրջաններում։

Back to top button