ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի առաջարկած փաստաթղթում Հայաստանը ջնջել է «անջատողականության դատապարտում» ձևակերպումը, ինչն առաջացրել է Ալիևի դժգոհությունը․ Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին։

«Այսօր Ադրբեջանի նախագահը դժգոհել է, որ Ադրբեջանի առաջարկած փաստաթղթում Հայաստանը ջնջել է «անջատողականության դատապարտում» ձևակերպումը։ Մինչդեռ նա չասաց, որ «անջատողականություն» բառը միջազգային իրավական տերմին չէ և չունի ընդունված միջազգային իրավական սահմանում, թե ինչ պետք է հասկանալ դրա տակ»,- գրել է Մարուքյանը։

«Նա չասաց, որ Հայաստանը բացատրություն ու պարզաբանում է խնդրել, թե ինչ է նշանակելու այդ դրույթի կիրառումը կամ առկայությունը հետագայում։ Հակառակ դեպքում, ապագայում ստորագրվելիք փաստաթուղթը կարող է ծանրաբեռնվել բազմակի մեկնաբանություններ ունեցող ձևակերպումներով, ապա անվերջ պնդել, որ կողմերի մեկնաբանությամբ պայմանավորվածությունը խախտվել է»,- նշել է Հատուկ հանձնարարություններով դեսպանը։

Back to top button