Կառուցե՞լ, թե՞ ոչ. Գառնու գյուղապետի պատասխանն անորոշ է
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Կոտայքի մարզի Գառնի գյուղի համայնքապետ Աշոտ Վարդանյանին հրավիրել են մարզպետարան և նրա հետ քննարկել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում ամառային սրճարանի տեղադրման հարցը: Մարզպետարանում փարատել են գյուղապետի մտահոգությունները՝ հայտնելով, որ առանց իրենց թույտվության տաճարի տարածքում սրճարան չի կառուցվի: Այս մասին լրագողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը` նշելով, որ դա է եղել պատճառը, որ գուղապետը չի եկել լրագրողների հետ հանդիպմանը: Սակայն «Ռադիոլուր»-ի հետ զրուցում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հեքեց այդ տեղեկատվությունը`ասելով , որ երբ մարզպետարանում քննարկվի Գառնու տաճարի հարցը,ապա հանրությունը կիմանա, իսկ այս պահի դրությամբ հարցը դեռ չի քննարկվել:
Այսօր նախապես հրավիրված ասուլիսում, որը վերաբերվում էր Գառնու տաճարի հարակից տարածքում կառուցվող սեզոնային սրճարանին` բանախոսների շարքումյ պետք է լիներ նաև Գառնիի գ գյուղապետը` Աշոտ Վարդանյանը: Հիշեցենք, որ Աշոտ Վարդանյանը օրերս 200-300 համագյուղացիների հետ, բանվորներին թույլ չէր տվել իրականացել Մշակույթի նախարարության կողմից Գառնու հեթանոսական տաճարի արքունական բաղնիքի դիմաց կառուցվող բացօթյա սեզոնային սրճարանի շինարարությունը:
Լրագրողներն այդպես էլ հնարավորություն չունեցան իրենց հարցերն ուղղել գյուղապետին, քանի որ վերջինս ասուլիսին ներկա չէր: Ասուլիսի մյուս բանախոս` Հայաստանի գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը տեղեկացրեց, որ Գառնու գյուղապետին նախօրեին կանչել են մարզպետարան: Նրան պատասխանել են, որ առանց մարզպետի թույլտվության ոչ ոք իրավունք չունի Գառնիի տարածքում սրճարան կառուցել:
«Եթե շինարարությունը շարունակվի, գյուղապետը նորից կմիանա պայքարին ու բացի այդ` ոտքի կհանեն նաև ուսանողությանը»:
Հիշեցնենք, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կառուցվում է սեզոնային սրճարան:
ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյնաը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել էր, որ Գառնու տաճարի հարակից տարածքում սեզոնային սրճարանը կառուցվելու է, քանի որ նախագիծը կա դեռեւս 2009 թվականից: Վերջինս հավաստիացրել էր, որ կառուցող սրճարանում վաճառվելու է սուրճ, թեյ, Գառնիի մուրաբա և ոչ մի տաք ուտեստ:
Հայաստանի գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը նշեց, որ իրենք խնդրի առնչությամբ նամակ են պատրաստել` ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նրա խոսքով՝ զբոսաշրջային սեզոնի ընթացքում Գառնի այցելողները, եթե որևէ ըմպելիք ցանկանան, կարող են այն գնել հուշանվերների խանութից, իսկ քաղցը կարող են հագեցնել տարածքում գտնվող մի շարք ռեստորաններում, որտեղ առաջարկում են բազմաթիվ ազգային ուտեստներ:
Վերջինս նաև առաջարկով է հանադես գալիս, այն ներդրված գումարներով սրճարանի համար նախատեսված վայրում՝ ընկուզենիների տակ, կարելի է նստարաններ տեղադրել, որպեսզի զոսաշրջիկներն այցելությունից հետո հնարավորություն ունենան մի փոքր հանգստանալու:
Սակայն պարզվում է, որ Կոտայքի մարզպետարանում չի քննարկվել Գառնու տաճարի հարակից տարածքում կառուցվող սրճարանի հարցը, ավելին, չի էլ ասվել, որ առանց մարզպետի թույլտվության ոչ ոք իրավունք չունի Գառնիի տարածքում սրճարան կառուցել: Այս մասին «Ռադիոլուր»-ին ասաց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
«Ես այդպիսի բան չեմ ասել ու մարզպետարանը այդ հարցում լիազորություններ չունի, ու լիազորությունները համայնքի ղեկավարին են պատկանում: Սահմանված կարգով ՊՈԱԿ-ը կդիմի համայքի ղեկավարին ու կստանա սպառիչ պատասխան: Մեր երկրում կա օրենսդրություն, և համայքի ղեկավարը պարտավոր է օրենքների մեջ տեղավորվել, ու այն կատարի օրենքին համապատասխան: Իսկ երբ հարցը հասավ մարզպետարան, մենք օրենքի սահմաններում հարցին լուծում կտանք»։
Ի դեպ, Կովալենկո Շահագալդյանը մեզ հետ զրուցում նշեց ,որ չի կարծում թե Գառու այդ տարածքում սրճարան կկառուցվի:
«Չեմ կարծում, որ այնտեղ սրճարան է կառուցվում: Ի՞ նչ է նշանակում է իրենք ասում են,ինձ նման բան ՊՈԱԿ-ը չի ասել, իսկ եթե ասել է ուրեմն իրենց ասածն էլ հիմք ընդունեք,եթե ինձ եք հարցնում ես պիտի պատասխանեմ իմ իմացածը: Ինձ այդ հարցով ոչ մեկ չի դիմել,Կոնֆլիկտ է առաջացել փաստորեն:Որ դիմենին… Փաստորեն հակասություն կա ու հակասությունը քննարկելու ենք, և օրինական ճանապարհ ենք գտնելու: «Ինչ ասել է հանդիպել եք գյուղապետ հետ: Հիմա դուք իմ փոխարեն պատասխաններ եք տալիս,ես էլ ձեզ ասում եմ հստակ ,այդ հարցը, երբ մարզպետարանում քննարկվի հանրությունը կիմանա,իսկ այս պահի դրությամբ այն մարզպետարանում չի քննարկվել»:
Տեղեկացենք,որ հուշարձանի տարածքը հատուկ պահպանվող տարածք է, հետևաբար այդ վայրում չի թույլատրվում լրացուցիչ ու մանավանդ բիզնես նպատակներով որեւէ ծրագիր իրագործել:
Հողային օրենսգրքի համաձայն` էլ հասարակական կառուցապատման համար հողի գործառական նշանակությունը պետք է փոխվի, այսինքն՝ այն պետք է դառնա հասարակական տարածք: Սակայն ըստ օրենքի` հատուկ պահպանվող տարածքի նշանակությունը չի թույլատրվում փոխել: Իսկ Մշակույթի նախարարությունն էլ օրենքի համաձայն, առանց գյուղապետի թույլտվությունը ստանալու չի կարող արգելոցի տարածքում որեւէ շինարարություն կամ առեւտրային ծրագիր իրականացնել: Մինչդեռ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանն արդեն երկու անգամ մերժել է իրեն ուղարկված թույլտվության խնդրագրերը, քանի որ չի ցանկանում նախարարության հետ «գործարքի» մեջ մտնել ու ոտնահարել օրենքը: