ԿարևորՀասարակություն

Օ-դը-Ֆրանս շրջանի և Վայոց ձորի մարզի միջև համագործակցության հայտարարություն է ստորագրվել

Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Ք. Բերտրանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ Ջերմուկում է, ֆեյսբուքյան գրառմամբ՝ հայտնում է Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանի Ֆեյսբուքի էջում:

«Երկու մարզերի (Օ-դը-Ֆրանս շրջանի և Վայոց ձորի մարզի) միջև համագործակցության մտադրության մասին հայտարարության ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հենց Ջերմուկում:

Պաշտոնական արարողությունից հետո հյուրերը այցելեցին սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ջերմուկ քաղաքի տուժած հատվածներ, նաև ճոպանուղի (որը այս պահին վնասված է և գտնվում է վերանորոգման փուլում): Նրանք եղան նաև Ջերմուկի ըմպելասրահում և համտեսեցին բուժիչ հատկություններով հայտնի հանքային ջուրը, իսկ այցի ավարտին ներկա եղան Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում՝ ի պատիվ իրենց կազմակերպված միջոցառմանը: Օ-դը-Ֆրանս ռեգիոնի և ՀՀ Վայոց ձորի մարզի միջև համագործակցության առաջին քայլն արված է»։

Back to top button