Արայիկ Պողոսյանը ծնվել է 2001 թվականի մարտի 28-ին Տավուշի մարզի Դեբետավան գյուղում։ Զորակոչվել է 2019-ի հուլիսի 10-ին, ծառայել է Էջմիածնի ուսումնական զորամասում, ապա՝ Արցախի Ասկերանի շրջանում։ Մասնագիտությամբ ինժեներ-սակրավոր էր։ Պատերազմի օրերին եղել է հիմնականում Ակնայի շրջանում։ «Մենք անընդհատ մտածում էինք, որ առաջ կգնանք, հաղթանակ կտեսնենք, միշտ զենքը պատրաստ սպասում էինք, որ թշնամի տեսնենք, կռվենք, բայց թշնամի չկար, թշնամին վերևից էր խփում»,-պատմում է Արայիկը։ Զորացրվելուց հետո ընդունվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։ Փորձում է ապրել, առաջ շարժվել նաև այն տղաների փոխարեն, որոնք պատերազմից չվերադարձան։ «Նրանց ծնողների համար չենք կարող ոչինչ անել, բայց հայրենիքի համար գոնե ինչ-որ բան պիտի անենք, կյանքը առաջ տանենք»,-ասում է Արայիկը։
մեկ րոպեից էլ քիչ