ԿարևորՀասարակություն

Ղեկին ծխելու և մանրադրամ պահանջելու համար ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից

Ղեկին ծխելու, մնացորդը դուրս նետելու, մանրադրամն իրեն փոխանցելու պահանջի համար ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի համայնքային բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ, տեսաձայնագրություններն ուսումնասիրվում են և, ըստ անհրաժեշտության, միջոցներ են ձեռնարկվում:

«Սոցիական ցանցում նախորդ շաբաթ գրառում արվեց, որտեղ նշվում էր, որ ավտոբուսի վարորդը ագրեսիվ է իրեն պահել, ծխել է ղեկին, նաև ուղևորներին պարբերաբար հորդորել մանրադրամը փոխանցել իրեն: Նման դեպքերը մենք պետք է հանրայնացնենք, որպեսզի հետագայում բացառենք երևույթի կրկնությունը: Հսկողությունը լինելու է շարունակական, և ցանկացած խնդրի դեպքում վարորդները պատասխանատվության են ենթարկվելու»,- ընդգծել է  Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: 

Կարդացեք նաև
Close
Back to top button