ԿարևորՄշակույթ

Ժամային և սակագնային փոփոխություններ` Հայաստանի պատմության թանգարանում

Այսօրվանից՝ մայիսի 1-ից, Հայաստանի պատմության թանգարանում կլինեն ժամային և սակագնային փոփոխություններ, տեղեկացնում է թանգարանը:

Ժամային նոր գրաֆիկը` ստորև

Երեքշաբթի-կիրակի՝ 10։00-18։00

Ուրբաթ՝ 10։00-19։00

(Թանգարանը նշված ժամանակացույցով կգործի մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը)

Մշտական ցուցադրության այցելության տոմս՝ 2500 ՀՀ դրամ

• Մշտական ցուցադրության բացատրության տոմսեր՝

հայերենով՝ 4000 ՀՀ դրամ

օտար լեզուներով՝ 5000 ՀՀ դրամ

•Կրթական ծրագրեր՝ 2000 ՀՀ դրամ

Այցելության տոմսի գինը 50 տոկոսով կզեղչվի՝

• 12 տարեկանից բարձր դպրոցականների, ուսանողների,

• Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամների,

• ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուների և փախստականների համար:

Մշտական ցուցադրության անվճար այցելության արտոնություն է սահմանվում՝

• մինչև 12 տարեկան երեխաների,

• Հայաստան ժամանած պետական պաշտոնական պատվիրակությունների անդամների,

• Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների,

• Թանգարանների միջազգային խորհրդի անդամների /ԻԿՕՄ/, թանգարանային աշխատողների,

• երկկողմանի ծնողազուրկ 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների,

• հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի,

• Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների /ՀՀ, և նախկին ԽՍՀՄ պետությունների հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի/ուղեկցող անձի հետ/ հաշմանդամություն ունեցող՝ 2-րդ և 3-րդ խմբերի /առանց ուղեկցողի/,

• աղքատության /ընտանեկան/ նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուների,

• բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր երեխաների,

• ժամկետային զինծառայողների,

• ՀՀ սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական տարիքի երեխաների /նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա/,

• լրագրողների՝ աշխատանքային բոլոր օրերին / անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում/ համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքը կլինի ազատ։

Back to top button