ԿարևորՔաղաքական

Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց տեղաշարժի և առևտրի համար. Բլինքեն

Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց տեղաշարժի և առևտրի համար, Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ հայտնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Այսօր ես խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ փոխանցելու իմ աջակցությունը Հայաստանի հետ խաղաղության ապահովմանն ուղղված շարունակական ջանքերին և դրան նպաստելու մեր պատրաստակամությունը։ Ես կրկնեցի ԱՄՆ դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց տեղաշարժի և առևտրի համար»,- գրել է պետքարտուղարը:

Back to top button