Միջազգային
ՆԱՏՕ-ի խորհուրդն այսօր Ուկրաինային նվիրված արտահերթ նիստ կհրավիրի
ՆԱՏՕ-ի խորհուրդն այսօր Ուկրաինային նվիրված արտահերթ նիստ կհրավիրի` տեղեկացրել են Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունից: «Նիստը տեղի կունենա Լեհաստանի հարցման համաձայն ելնելով Վաշինգտոնյան պայմանագրի 4-րդ հոդվածի պահանջներից», — ասվում է հայտարարությունում: Հոդվածը նախատեսում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասնակցությամբ խորհրդակցության անցկացման հնարավորություն, այն դեպքում, երբ այդ երկրներից մեկն ունի լուրջ մտահոգություններ կապված անվանտգության սպառնալիքների հետ: Իր հարցման մեջ Լեհաստանը Ոկրաինայում ստեղծված իրավիճակը համարել է «Եվրաատլանտյան տարածաշրջանի կայունության և անվտանգության համար ուղղակի հետևանքներ ունեցող»: