ԿարևորՀասարակություն

Հայաստանը ներկայացվել է բալթյան երկրների զբոսաշրջային գործակալներին

Ապրիլի 26-ին և 27-ին Ռիգա և Վիլնյուս քաղաքներում ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն իրականացրել է Հայաստանը ներկայացնող փոխճանաչողական այցեր (Roadshows):

Միջոցառմանը ներկա էին բալթյան երկրների զբոսաշրջային գործակալներ և օպերատորներ:

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ Հայաստանը ներկայացվել է որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն՝ իր զբոսաշրջային նոր ու հետաքրքիր առաջարկներով:

Հյուրերն առիթ են ունեցել համտեսելու հայկական խոհանոցը և գինիները՝ վայելելով հայկական երաժշտություն։

Back to top button