ԿարևորՀասարակություն

«Երևան` իմ տուն». համապետական շաբաթօրյակը մայրաքաղաքում

Ապրիլի 29-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին մայրաքաղաքը միացավ «Երևան` իմ տուն» կարգախոսով: Մայրաքաղաքի մաքրությունն իրականացվեց հասցեագրված տարածքներում՝ այգիներում, պուրակներում, բակային տարածքներում ու աղբի կուտակման քրոնիկ հասցեներում:

Երևանի քաղաքապետարանը շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին ապահովել էր անհրաժեշտ պարագաներով՝ ձեռնոցներով, փոցխերով, բահերով:

Համաերևանյան շաբաթօրյակի հիմքում` Երևանը որպես տուն ընկալելու մշակույթի ձևավորումն է, ինչն էլ հնարավորություն կտա պատասխանատու լինել քաղաքի հանդեպ ոչ թե բառերով, այլ հոգատար վերաբերմունքով սիրել Երևանը:

Back to top button