ԿարևորՔաղաքական

ՌԴ ԱԳ փոխնախարարը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն առաձին հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուի և Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ և քննարկել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

«Քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը: Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի ղեկավարների միջև 2020-22 թվականների պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Back to top button