ԿարևորՔաղաքական

Ռուսաստանն անհրաժեշտ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքեր են գործադրվում թե ռուս խաղաղապահների միջոցով և թե քաղաքական մակարդակով, հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ներկայումս թե՛ տեղում, թե՛ քաղաքական մակարդակով ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անհրաժեշտ ջանքեր են գործադրվում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը կարգավորելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի հիմնական կետերին վերադառնալու համար»,-նշել է նա։

ՌԴ արտաքին ​​գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը կարծում է, որ «Երևանը նույնպես կարևոր դերակատարում ունի՝ նպաստելու փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը»։

Back to top button