ԿարևորՀասարակություն

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ կլինի. նորոգվում է Դեվդորակի թունելը

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135-րդ կմ-ում գտնվող Դեվդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ին ժամը 00։00-ից մինչև 06։00-ն ավտոճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավտոճանապարհի փակ լինելու ժամանակ վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Back to top button