ԿարևորՍպորտ

Satty Zhuldyz 2023․ շախմատային փառատոնի հաղթողը Լևոն Արոնյանն է, Հայկ Մարտիրոսյանը երրորդ տեղում է

Լևոն Արոնյանը դարձավ Satty Zhuldyz 2023 շախմատային փառատոնի («Lucky Stars 2023») հաղթող, որն Աստանայում ընթանում էր ՖԻԴԵ-ի աշխարհի 2023 թվականի առաջնությանը զուգահեռ։

Հրավիրված 12 շախմատային աստղերից մրցաշարում նա ամենակայուն խաղը ցույց տվեց։

Արոնյանը ստացավ առաջին մրցանակը՝ 20,300,000 տենգե (44,686,29 դոլար)

Արջուն Էրիգայսին վաստակեց 14,400,000 տենգե (31,698,65 դոլար)՝ զբաղեցնելով երկրորդ տեղը:

Հայկ Մարտիրոսյանը երրորդ տեղում է՝ 10,800,000 տենգե (23,773.99 դոլար)

Փառատոնի ծրագիրը ներառում էր վարպետների մրցաշար, երիտասարդական մրցումներ «մինչև 10» և «մինչև 20» տարիքային խմբերում, համերգներ, դասախոսություններ, միաժամանակյա խաղային սեանսներ։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը 265,000 դոլար էր:

Վարպետների մրցաշարը համախմբել էր տարբեր սերնդի շախմատիստների՝ 17-ամյա Ժավոխիր Սինդարովից մինչև 54-ամյա Բորիս Գելֆանդը։ Մասնակիցների թվում էին նաև աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը և կանանց աշխարհի բազմակի չեմպիոն Հոու Յիֆանը։

Կարդացեք նաև

Back to top button