ԿարևորՀասարակություն

«Չկա շենք, չկա խնդիր»․ ինչպե՞ս է «Հին Երևանը» քանդում հին Երևանը

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի 1995թ-ից սկսած փորձերը շենքի 4-րդ կարգի վթարային դառնալուց հետո դադարել են, բայց խնդիրն մինչ այժմ հանգուցալուծվել։ Շենքը փլվել է գրեթե 5 տարի առաջ։ Քրեական գործ է հարուցվել։ Տարբեր քննիչներ են փոխվել, բայց քննությունն ավարտին այդպես էլ չի հասել։ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանի խոսքով՝ գործն ակնհայտորեն ձգձգվում է։

«Վատն այն է, որ ոչ ոք պատիժ չի կրում։ Խաչիկ Գալստյանն այնպես արեց, որ այդ բոլոր ժամկետներն անցան և նրանք, ովքեր, եթե նույնիսկ դատական կարգով ճանաչվեն մեղավորներ , ապա պատիժ չեն կրելու, որովհետև կա քննություն անցկացնելու ողջամիտ ժամանակ և այդ բոլոր ողջամիտ ժամանակներն արդեն սպառել են իրենց։ Որևէ մեկը պատիժ չի կրելու, ուրիշ բան է՝ փորձեն իրենցից հատուցում պահանջել, այսինքն, մեզ դրդում են հետո էլ տեղափոխվենք քաղաքացիական դատարան, փորձենք քաղաքացիական դատարանով պահանջել վնասի հատուցում»։

2018 թ.-ից «Հայաստանի փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացա»-ի նախագահ Տիգրան Հեքեքյանն ահազանգում է շենքի փլուզման մասին: Ասոցիացիան շենքը տնօրինում է դեռևս 1995 թ.-ից, իսկ 2002 թ.-ից դրա սեփականատերն է: 19-րդ դարի այս շենքը գերակա հանրային շահ ճանաչված Հյուսիսային պողոտայի իրացման տարածքում գտնվող եզակի կառույցներից է, որը դեռևս կանգուն է: Արամի 23-ն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում և գտնվում է այն տարածքում, որտեղ կյանքի է կոչվելու «Հին Երևան» նախագիծը։ Դրա  կառուցապատման իրավունքը Կառավարությունը հանձնել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին:

2018-ին վերջինին  պատկանող «Old city» ընկերությունը Երևանի քաղաքպետարանից քանդման և շինարարության թույտվություն է ստանում, Բուզանդի 26/1 հասցեի վերաբերյալ՝ Արամի 23 շենքի ամիջապես հարևանությամբ։ Փաստաբան Արթուր Մանուկյան․

«Ընդ որում՝ այդ թույլտվություններն ապօրինի էին մի շարք հիմքերով․ Մշակույթի նախարարության համաձայնության և մասնագիտական եզրակացության բացակայությունը, ստորգետնյա երրորդ հարկի կառուցման իրավական արգելքի փաստացի ապօրինի շրջանցումը, հուշարձանների պահպանության ոլորտի նշված կոնվենցիայի և օրենքի պահանջների խախտումները և այլն»։

«Old city»  ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի հիման Արամի 23 շենքի հարևանությամբ փորված 13 մետր խորությամբ փոսը մահվան դատավճիռ է դառնում պատմամշակութային շենքի համար։ Մաեստրո Հեքեքյանի դիմում է և՛ օրենքին, և՛ մամուլին, որից հետո 2018-ին աշնանը դադարեցվում է շինարարույթունը։ Շենքի վերականգնման ուղղությամբ քննարկումներ են սկսվում։ Շենքի վերականգնման համար 2019թ փետրվարի 8-ին պայմանագիր է կնքվում «Հայ փոքրիկ երգիչներ» բարեգործական ասոցիացիա բարեգործական կազմակերպության, իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերության և «Ի Էմ Սի» ՓԲԸ-ի միջև։ Սակայն, դրանք գործնական քայլերի չեն վերածվում։

«2018թ-ից հարուցված է քրեական գործ , 4 ու կես տարի անհասկանալի քննություն է կատարվում։ Երկար քննությունից հետո 3 անձ, որպես մեղադրյալ ներգրավեց, դա քանդում իրականացրած ընկերության տնօրենն էր, որը մահացել է 2019-ին, 2017թ-ի Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը,  և «Old City» ՍՊԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Գևորգ Մաչայնանը։ Առաջին երկուսի գործն ուղղարկվել է քրեական դատարան: Ի դեպ,  դատախազությունը դա գովազդել է, ներկայացնելով որպես իրենց լավ աշխատանքի դրսևորում, սակայն մոռացել են նշել, որ Գևորգ Մաչանյանի նկատմամբ քրեական գործը դադարեցվել է, մեր գնահատմամբ ապօրինի կերպով։ Պատրաստվում ենք դա վիճարկել»։

Նախաքննության ընթացքում «Old City» ընկերությունը պատճառված վնասի 50-60 տոկոսի չափով հատուցում է կատարել, ինչն, ըստ փաստաբանի, քննչական մարմնի ու դատախազության միակ իրական ձեռքբերումն է այս քրեական գործով։

Վերլուծելով փաստերը եզրակացնում են, որ շենքը դիտավորյալ է վնասվել՝ անխոչընդոտ իրացվելու նպատակով։ Հեքեքյանն ասում է՝ առաջնորդվել են «չկա շենք, չկա խնդիր» տրմաբանությամբ։  

Back to top button