ԿարևորՍպորտ

Եվրոպայի երիտասարդների առաջնության տպավորիչ մեկնարկը

Եվրոպայի երիտասարդների առաջնությունը սկսում ենք տպավորիչ հաղթանակով, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը նոկաուտով հաղթանակ տոնեց մոլդովացի Գրիգորի Չերիակովի նկատմամբ։ Մեր մարզիկի ձախ ձեռքի հարվածը պարզապես տապալեց մրցակցին ու մրցավարը դադարեցրեց մենամարտը։

Երևանում մեկնարկած առաջնությանը եվրոպական 30 երկրի ավելի քան 250 ներկայացուցիչներ են մասնակցում՝ այդ թվում Ռուսաստանի և Բելառուսի: Երիտասարդների ԵԱ-ի մրցումները կանցկացվեն «Միկա» մարզահամալիրում և կտևեն մինչև մայիսի 2-ը: Մուտքն ազատ է:

Back to top button