ԿարևորՔաղաքական

Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունը անբաժան է. Կիպրոսի նախագահ

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը Թվիթերի իր էջում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի վերաբերյալ գրառում է կատարել, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

«Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվան հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ Շարունակում ենք պայքարը այս սարսափելի հանցագործության միջազգային ճանաչման համար։ Եղբայրական հայ ժողովրդի հետ մեր համերաշխությունը անբաժան է»,- նշված է գրառման մեջ:

Back to top button